Ֆինլանդիան պատրաստ է ռուսական գազի անջատմանը

20-05-2022 21:02

Ֆիննական Gasum պետական ​​օպերատորը հաստատել է, որ ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիա կդադարեցվի վաղը տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին: «Շատ ցավալի է, որ մեր ներկայիս պայմանագրով գազի մատակարարումները կդադարեցվեն, սակայն մենք պատրաստվել ենք այս իրավիճակին»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Միկկա Վիլյանենը: Ֆինլանդիայի ֆինանսների նախարար Աննիկա Սաարիկոն հայտարարել է, որ երկիրը տասը տարի ժամկետով պայմանագիր է ստորագրել ամերիկյան Excelerate Energy ընկերության լողացող պահեստարանի վարձակալության վերաբերյալ: «Այս պահեստարանը կօգնի մեզ ազատվել ռուսական գազից»,- ասել է նախարարը: Gasum-ը մերժել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը, այն անվանել է պայմանագրի խախտում և սպառնացել արբիտրաժով: Մայիսի 20-ին «Գազպրոմ Էքսպորտ»-ը ֆիննական օպերատորին տեղեկացրել է, որ մատակարարումները կդադարեցվեն շաբաթ առավոտյան:

Lragir.am,
20-05-2022 21:02