Քառասուն երկրների ներկայացուցիչներ կրկին կհանդիպեն՝ քննարկելու Ուկրաինային օգնության ռազմավարությունը

21-05-2022 08:18

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 23-ին առցանց: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին. տեղեկացնում է BBC-ն: «Ուկրաինայի պաշտպանության խորհրդատվական խումբը» առաջին անգամ հավաքվել է ապրիլի 26-ին Գերմանիայի Ռամշտեյն բազայում, հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ երկրների, Ճապոնիայի, Իսրայելի և այլ երկրների պաշտպանության նախարարները: Այս հանդիպման արդյունքում նախարարները պայմանավորվել են զգալիորեն ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը: Մասնավորապես, հենց այդ ժամանակ Գերմանիան համաձայնեց ծանր սպառազինության մատակարարմանը: Թե կոնկրետ ինչ է քննարկվելու նոր հանդիպմանը, Ջոն Քիրբին չի հայտարարել՝ խոստանալով, որ մանրամասները կհետևեն դրանից հետո:

Lragir.am,
21-05-2022 08:18