ՌԴ ՊՆ-ն հայտնում է Մարիուպոլի Ազովստալն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու մասին

21-05-2022 10:25

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից հանձնված ուկրաինացի զինվորականների դուրսբերման և քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու մասին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը: ՌԴ ՊՆ-ն նշել է, որ ձեռնարկության ստորգետնյա օբյեկտները անցել են ռուսական զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մանրամասնել է, որ ուկրաինական «Ազով» գնդի հրամանատարը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից դուրս է բերվել հատուկ զրահամեքենայով: ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Կոնաշենկովի խոսքով, մայիսի 16-ից ուկրաինական Ազովի գնդի և Ուկրաինայի զինված ուժերի 2439 զինծառայողներ, որոնք արգելափակվել են գործարանի տարածքում, վայր են դրել զենքերը և հանձնվել:  

Lragir.am,
21-05-2022 10:25