Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Ֆինլանդիա

21-05-2022 11:44

Ֆիննական գազատրանսպորտային Gasgrid Finland ընկերությունը հայտնել է Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է օպերատորի տարածած հայտարարությունում: Նշվում է, որ երկրի գազային համակարգն այս պահին կայուն է: «Գազպրոմ»-ը ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 21-ից դադարեցնելու է ֆիննական պետական էներգետիկ ընկերության հետ պայմանագրով նախատեսված ռուսական գազի մատակարարումը: Որոշումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ֆինլանդիան ապրիլին մատակարարված գազի դիմաց հրաժարվել էր վճարումներն անել ռուբլիով:

Lragir.am,
21-05-2022 11:44