related topics
Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, մասնավորապես, օլիգարխների և նրանց ընտանիքների դեմ: Այս մասին հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին: «Նոր միջոցները սահմանափակումներ են մտցնում 14 անձի նկատմամբ, այդ թվում՝ ռուս օլիգարխների, նրանց ընտանիքների և Պուտինի մտերիմների նկատմամբ: Դրանք ներառում են նաև Ռուսաստան շքեղ ապրանքների արտահանման և Ռուսաստանից դրանց ներմուծման արգելքը: Խոսքը ալկոհոլի, ծխախոտի, շքեղ հագուստի ու կոշիկի, զարդերի, սպասքի ու արվեստի մասին է: Ռուսաստանից արգելված է ալկոհոլի, ծովամթերքի, ձկան և ադամանդի մատակարարումը: