Եթե ուկրաինական ուժերը դուրս գան մինչև փետրվարի 24-ը եղած գիծ, հաղթանակ կլինի․ Զելենսկի

21-05-2022 13:15

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է այն մասին, թե ինչպես է տեսնում Ուկրաինայի հաղթանակը Ռուսաստանի հետ պատերազմում: Այս մասին խոսվել է պետության ղեկավարի՝ լրագրողներին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է տեղեկատվական մարաթոնի եթերում: Ուկրաինայի նախագահի խոսքով, պատերազմում հաղթանակ կհամարվի փետրվարի 24-ին  դրությամբ եղած սահմանազատման գիծ Ուկրաինայի զինված ուժերի դուրս գալը: «Սա կնշանակի, որ նրանք մեզ չեն գրավել, որ մենք պաշտպանել ենք մեր հողը: Եվ հետո մենք կանցնենք երկրորդ մասին: Եվ ես կուզենայի, որ այս երկիրը (ՌԴ) բավականաչափ խելք ունենա, որպեսզի խոսենք երկրորդ մասի մասին բանակցությունների սեղանի շուրջ: Եվ որ այս զրույցի արդյունքը կլինի վերջնական արդարադատությունը»,- ասել է Զելենսկին:

Lragir.am,
21-05-2022 13:15