Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը. ՈՒՂԻՂ

14-06-2022 10:26

ՀՀ ազգային ժողովում գումարվել է հերթական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 14-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկված է 22 հարց: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: Օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը: Պատգամավորները կքննարկեն նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:

Lragir.am,
14-06-2022 10:26