Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին

23-06-2022 14:33

ԲԴԽ-ն դադարեցրեց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված), դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով, հայտնում է Փաստիֆոն: Քիչ առաջ որոշումը հրապարակվեց ԲԴԽ նիստում՝ բավարարելով Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հանձնախմբի միջնորդությունը: Հատուկ կարծիք են ներկայացրել Մեսրոպ Մակյանը և Սերգեյ Չիչոյանը: Կարգապահական պատասխանատվության ենթարկելուն դեմ է եղել Անի Մխիթարյանը, որը ներկայացրել է նաև հատուկ կարծիք: Ջհանգիրյանը հայտնեց, որ որոշումը կայացվել է հունիսի 16-ին: Այս մասին հայտնում է Փաստինֆոն:

Lragir.am,
23-06-2022 14:33