ՆԱՏՕ-ի ղեկավարները Մադրիդի գագաթնաժողովում կհայտարարեն Եվրոպայում ուժերի նոր տեղաբաշխման մասին

23-06-2022 15:32

ՆԱՏՕ-ի ղեկավարները Մադրիդում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում կհայտարարեն Եվրոպայում ուժերի նոր տեղաբաշխման մասին, կընդունեն ՆԱՏՕ-ի ռազմավարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ: «Ղեկավարները կհայտարարեն Եվրոպայում ուժերի տեղաբաշխման նոր պարտավորությունների մասին՝ ՆԱՏՕ-ի պաշտպանությունն ուժեղացնելու եւ պահելու համար»,-պաշտոնյան ասել է հեռախոսային ճեպազրույցի ընթացքում: «Ռուսաստանն առավել լուրջ եւ անմիջական սպառնալիք է մնում դաշինքի համար»,-ասել է վարչակազմի ներկայացուցիչը, նշելով, որ այդ դրույթն արձագանք կգտնի ՆԱՏՕ-ի ռազմավարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:  

Lragir.am,
23-06-2022 15:32