related topics
Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսի Ռեզնիկովը հայտնել է, որ ամերիկյան HIMARS բազմակի հրթիռային համակարգերի խմբաքանակը հասել է Ուկրաինա: «Շնորհակալություն իմ ամերիկացի գործընկերոջն ու ընկերոջը՝ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին այս հզոր գործիքների համար»,- գրել է Ռեզնիկովը Twitter-ի իր էջում: «Ռուս զավթիչների համար ամառը թեժ է լինելու, իսկ որոշների համար՝ վերջինը», գրել է նա: ԱՄՆ-ը համաձայնել էր Ուկրաինային փոխանցել մի քանի HIMARS բազմակի հրթիռային համակարգեր, որոնք ճշգրտությամբ և հեռահարությամբ գերազանցում են Ուկրաինայում ռուսական բանակի կողմից օգտագործվողներին: Սակայն Բայդենի վարչակազմը պայման է դրել, որ Ուկրաինան դրանք չօգտագործի ռուսական տարածքում գտնվող թիրախների դեմ, գրում է BBC-ն: