related topics
Մայիսի 19-ին McDonald’s-ը հայտարարեց ռուսական ակտիվների վաճառքի մասին Յուզկուզբասուգոլ ածխային ընկերության նախկին համասեփականատեր Ալեքսանդր Գովորին, ով ղեկավարում էր Սիբիրում McDonald’s 25 ռեստորանների ցանցը: Ֆորբսի ռուսական խմբագրությունը պարզել է, որ Ռուսաստանում ՄակԴոնալդսը գնելու այլ հավակնորդներ ևս եղել են, այդ թվում՝ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին: Ֆորբսը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ վեց հավակնորդներից մեկը նաև Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին է: Արմեն Սարգսյանն ունի երկու որդի՝ Վարդանն ու Հայկը, սակայն հայտնի չէ, թե նրանցից ով է եղել դիմողների թվում: Ֆորբսը հարցում է ուղարկել Հայաստանի նախագահի մամուլի ծառայությանը: