Պրեմիերաների երեկո հունիսի 27-ին

24-06-2022 23:58

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսին մեկնարկել է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը: Հունիսի 27-ին՝ ժամը 19:00-ին,  Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնի երկրորդ համերգը: Սիմֆոնիկ համերգի ընթացքում կներկայացվեն բացառապես պրեմիերաներ: Կոմպոզիտորներ Միխայիլ Կոկժաևի, Վահրամ Բաբայանի, Էդգար Գյանջումյանի, Կարեն Անանյանի, Իրինա Խաչատրյանի, Նինա Գրիգորյանի, Արսեն Հարությունյանի ստեղծագործությունները կհնչեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ: Համերգին ելույթ կունենան նաև Հայաստանի Դիվիզի երգչախումբը, ինչպես նաև մենակատարներ Հարություն Չկոլյանը, Աննա Փոստոյանը, Կարեն Անանյանը: Նախագիծն անցկացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի գործընկերությամբ: ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Lragir.am,
24-06-2022 23:58