Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողներ․ մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊՆ

25-06-2022 11:21

Հունիսի 24-ին, ժամը 22:30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ: Ստացած վնասվածքներից Նիկոյալ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն: Նրանց վիճակը գնահատվում է ծանր: Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար, հայտնում են Արցախի ՊՆ-ից:

Lragir.am,
25-06-2022 11:21