Ուկրաինայի հետախուզության ղեկավար. Մենք կհաղթենք մինչև տարեվերջ

25-06-2022 14:37

Ուկրաինան կարող է հաղթել պատերազմում մինչև տարեվերջ, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը բրիտանական ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է BBC-ն: «Ուկրաինան կվերադառնա իր 1991 թվականի սահմաններին, այլ սցենարներ չեն լինի, և մենք այլ սցենար չենք դիտարկում: Օգոստոսից սկսած տեղի կունենան որոշակի իրադարձություններ, որոնք ցույց կտան ամբողջ աշխարհին, որ բեկումնային պահ է սկսում», ասել է նա:

Lragir.am,
25-06-2022 14:37