Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանանի Հանրապետություն չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն: Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հուլիսի 21-ը չեղարկել Երևան – Բեյրութ – Երևան երթուղով չվերթերը: Նշենք, որ Երևան – Ստամբուլ – Երևան, Երևան – Փարիզ – Երևան և Երևան – Լիոն – Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի: Դեպի Բեյրութ չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն: Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված: Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները: Թռիչքի ամսաթվի փոփոխություն; Credit Shell Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ ձեր FLYONE անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում; Չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ: Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը, հայտնում են ընկերությունից: