Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

25-06-2022 17:36

Հունիսի 25-ին, 27-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-26-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում հունիսի 26-ին կեսօրից հետո և գիշերը, 27-29-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ: Հունիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Lragir.am,
25-06-2022 17:36