Կամերային երաժշտության տանը Լուսինե Զաքարյանի 85-ամյակին նվիրված համերգ կանցկացվի

25-06-2022 23:47

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 26-ին, ժամը 19:30 կանցկացվի համերգ՝ նվիրված ճանաչված երգչուհի Լուսինե Զաքարյանի 85-ամյակին: Համերգին ելույթ կունենան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան) և  հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) մենակատարներ Գալինա Ցոլակյանը (սոպրանո/միջազգային մրցույթների դափնեկիր), Գայանե Ղամբարյանը (սոպրանո), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն, կլավեսին), Հովիկ Օգանեզովը, (թավջութակ), Սոնա Ղամբարյանը (դաշնամուր), Մարգարիտ Սարգսյանը (դաշնամուր), ինչպես նաև Լուսինե Զաքարյանի անվան անվանական կրթաթոշակի արժանացած ուսանողներ: Համերգը կազմակերպել են Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը:

Lragir.am,
25-06-2022 23:47