Պետությանը պատկանող բնակելի տարածքներ են նվիրատվություն արվել ՀՀ քաղաքացիներին

27-06-2022 17:45

1990-ական թվականների սկզբներին արտերկրից Հայաստան վերադարձած մեր հայրենակիցների մի մասը ժամանակավոր ապաստանել էր ՀՀ սեփականություն հանդիսացող, ոստիկանությանն ամրակցված՝ Երևանի Գրիգոր Զոհրապի փողոցի թիվ 120 հասցեում գտնվող շինություններում: ՀՀ Կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի որոշումներով՝ այդ տարածքները նվիրատվությամբ հանձնվել են այդտեղ բնակվող ՀՀ քաղաքացիներին: Այս կապակցությամբ ոստիկանության կողմից իրականացվել են մի շարք գործողություններ: Մասնավորապես, առանձնացվել են այդ ընտանիքների կողմից զբաղեցրած տարածքները, տրամադրվել են առանձին հասցեներ, կատարվել է բնակիչների հաշվառում: Յուրաքանչյուր ընտանիքի կողմից զբաղեցրած տարածքների չափագրումներից հետո կատարվել է պետական գրանցում: Հունիսի 24-ին 5 ընտանիքի հետ կնքվեցին նվիրատվության պայմանագրեր: Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում ևս 5 ընտանիքի հետ կնքելու նվիրատվության պայմանագրեր:

Lragir.am,
27-06-2022 17:45