Հունիսի 28-ի գիշերը պարեկները Երևանում ուժեղացված ծառայություն են իրականացրել

29-06-2022 14:05

Ճանապարհային անվտանգ երթևեկություն ապահովելու, ինչպես նաև հանցագործությունները կանխելու և բացահայտելու նպատակով հունիսի 28-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Նրանք հայտնաբերել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 178 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 28 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է նաև ոչ սթափ վիճակում մեքենա վարող 20 անձ: Բացի այդ, պարեկների աչալուրջ ծառայության շնորհիվ բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք, ինչպես նաև հայտնաբերվել են սառը զենքեր, ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել անձինք: Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են:

Lragir.am,
29-06-2022 14:05