Սեդա Սաֆարյանը՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու

30-06-2022 00:21

Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց փաստաբան Սեդա Սաֆարյանի թեկնածությունը: Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն ասաց, որ Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 10-ին: «Սահմանադրության 166-րդ հոդվածը նախատեսում է, որ Սահմանադրական դատարանը կազմված է 9 դատավորից, որոնցից երեքն ընտրվում են նախագահի, երեքը՝ կառավարության, երեքը՝ դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Սահմանադրության 213-րդ հոդվածն էլ սահմանում է, որ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար՝ կառավարությունը, հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Ներկայումս ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրման հերթը կառավարությանն է: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել Սեդա Սաֆարյանի թեկնածությունը»,- ասաց Գրիգոր Մինասյանը:

Lragir.am,
30-06-2022 00:21