Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

30-06-2022 14:12

ՀՀ կառավարության հունիսի 30-ի նիստում հաստատվել են 2022-2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը` ըստ մասնագիտությունների: Ըստ այդմ` կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, այդ թվում՝ 17 տեղ է հատկացվել Արցախի Հանրապետությանը, 19 տեղ` ՀՀ պաշտպանության նախարարությանը:  Ըստ նույն որոշման՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի ընդունելությանը հատկացվել է 80 տեղ:  Կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի վերոնշյալ տեղերը հատկացվել են՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի, ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության ներկայացրած հայտերը և հաշվի առնելով առողջապահական համակարգի ներկա իրավիճակը, ակնկալվող կադրային պահանջարկը: ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Lragir.am,
30-06-2022 14:12