Նախատեսվում է վերականգնել  Արաքս գետի նախկին հունը

30-06-2022 14:21

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է վերականգնել  Արաքս գետի նախկին հունը՝ հետագա փլուզումներից խուսափելու համար: Հիմնավորման համաձայն, անհրաժեշտ է վերականգնել Արաքս գետի նախկին հունը սահմանային համապատասխան հատվածում՝ մոտ 6.5 կմ երկարության վրա և վերացնել վտակը (փակել մուտքը և ելքը) հետագա փլուզումներից խուսափելու համար: Ինչպես նաև առաջարկվում է  նախատեսել սահմանային համապատասխան  նշանի մոտ, Արաքս գետի ներկայիս հունի վրա դիմհարային պատվար (պատնեշ)՝ Արաքս գետի ջրերը նախկին հունը ուղղորդելու համար և վերականգնել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ հողապատնեշը: Ըստ այդմ, 22,380.0 հազար դրամ գումարը կվերաբաշխվի պետբյուջեի «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «Գետերի և հեղեղատարների տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ» միջոցառման գծով նախատեսված աշխատանքների՝ գնումների ընթացակարգերի արդյունքում տնտեսված միջոցների հաշվին:

Lragir.am,
30-06-2022 14:21