Կառավարությունն այս տարվա 6 ամսվա ընթացքում  273 սուբվենցիոն ծրագրի համար արդեն հատկացրել է 7 մլրդ 307 մլն դրամ

30-06-2022 14:17

Գործադիրը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին կհատկացնի  1,385,124.6 հազար դրամ՝ սուբվենցոին ծրագրերի իրականացման համար: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, հատկացվող գումարը նախատեսված է 18 բնակավայրի 24 ծրագրերի համաֆինանսավորման համար: «Ծրագրերից 22-ը ավարտված են, 2-ը ընթացքի մեջ են: Այսպիսով, եթե այսօրվա որոշուն էլ ընդունենք, կստացվի, որ այս 6 ամսվա ընթացքում  273 ծրագրի համար արդեն հատկացրել ենք  7 մլրդ 307 մլն դրամ»,-ասել է նախարարը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է համաֆինանսավորվող ծրագրերը:  Մասնավորապես, Արագածոտնի մարզի  Աշտարակ համայնքում իրականացվել են  բանուկ թաղամասերի լուսավորության նոր համակարգի կառուցման, առկա համակարգի ընդլայնման, վերազինման, արդիականացման աշխատանքներ, Կաթնաղբյուր համայնքում բարեկարգվել է  մսուր-մանկապարտեզի բակը բարեկարգում, ձեռք են բերվել խաղային գույքեր: Կաթնաղբյուր համայնքում վերանորոգվել են խմելու ջրի ներքին ցանցի վնասված հատվածները:  Արարատի մարզի Այգեզարդ  համայնքի Ա. Ղարիբյանի փողոցում  մասնակի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել, Հովտաշեն  համայնքի վարչական մասնաշենքի տանիքի վրա կառուցվել է 20,02 կվտ արևային ֆոտովոլտային կայան, հիմնանորոգվել է Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզը: Հիմնանորոգվել է Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի  մարզասրահը,  հանդիսությունների սրահը:  Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի 8 բնակավայրերում իրականացվել են  խմելու ջրի ջրագծերի ներքին և/կամ արտաքին ցանցերի կառուցման և վերակառուցման, ինչպես նաև Շատջրեք գյուղի ոռոգման ջրի ջրագծի կառուցման աշխատանքներ: Իրականացվել են նաև  Գեղամասար համայնքի 10 գյուղերի  փողոցների լուսավորության ցանցի կառուցման, 2 գյուղերի լուսավորության ցանցի կառուցման և վերանորոգման, 1 գյուղի լուսավորության ցանցի վերանորոգման,  Գեղարքունիք  համայնքի ոռոգման ցանցի  վերանորոգման և կառուցման, Լուսակունք համայնքի ներհամայնքային հեղեղատարի մասնակի հիմնանորոգման, Վարդենիկ համայնքի ներհամայնքային  փողոցների  ճանապարհային պատվածքի  սալարկման աշխատանքներ: Լոռու մարզի Տաշիր համայնքի Լեռնահովիտ բնակավայրում իրականացվել է  խմելու ջրի ջրամբարի կառուցում, Լոռի Բերդ համայնքի Հովնանաձոր բնակավայրի ներհամայնքային ճանապարհի կանոնավոր տուֆ քարով սալարկում, Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրի ներհամայնքային ճանապարհի կանոնավոր տուֆ քարով սալարկում, Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրի ներհամայնքային ճանապարհի կանոնավոր տուֆ քարով սալարկում:  Կահավորվել է Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի մանկապարտեզը,  ընդլայնվել է Եղվարդ համայնքի Զորավան բնակավայրի ոռոգման ցանցը: Սյունիքի մարզում, մասնավորապես,  իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ Գորիս համայնքի Արտաշեսյան փողոցի 960 մ հատվածի  ասֆալտապատում, Կապան համայնքի մի շարք  փողոցի մայթերի հիմնանորոգում, հենապատերի վերանորոգում, Կավարտ գետակի մի հատվածի մաքրում և հենապատի վերանորոգում, Կապան քաղաքի Թումանյան փողոցի մայթերի և աստիճանների հիմնանորոգում, հենապատերի վերանորոգում, Կապան քաղաքի Ռ․ Մելիքյան փողոցի մայթերի և աստիճանների հիմնանորոգում, հենապատերի վերանորոգում, Կապան քաղաքի մի շաչք շենքների  բակերի հիմանորոգման աշխատանքներ, Կապան համայնքի Ծավ Արծվանիկ բնակավայրի բուժկետի վերանորոգում, Թիվ 3 երաժշտական դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում, Մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի շենքի վերանորոգում: Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ բնակավայրում ֆուտբոլի դաշտ է կառուցվել, Տավուշի մարզ Ազատամուտ համայնքում թվով 5 ԲԲՇ-ների տանիքներ են  հիմնանորոգվել:

Lragir.am,
30-06-2022 14:17