Մադրիդում տեղի է ունեցել Էրդողանի և Բայդենի հանդիպումը

30-06-2022 14:52

Մադրիդում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Էրդողանը հանդիպման ժամանակ նշել է, որ ՆԱՏՕ-ի ամրապնդմանն ուղղված քայլերը հատուկ ներդրում կունենան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման գործընթացում: Էրդողանը նաեւ նշել է, որ Թուրքիան աշխատում է հավասարակշռված քաղաքականության միջոցով լուծել «հացահատիկային միջանցքի» խնդիրը եւ հույս է հայտնել, որ Անկարայի ջանքերն այս ուղղությամբ դրական արդյունքներ կբերեն: Ջո Բայդենն իր հերթին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին ուկրաինական հացահատիկի արտահանումն ապահովելու ջանքերի, ինչպես նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումներին աջակցելու որոշման համար:

Lragir.am,
30-06-2022 14:52