4-6 աստիճանով կցրտի

30-06-2022 14:45

Երևանում հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-ին, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 2-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի 34-36 աստիճան: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը` նշելով, որ մարզերում հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում կտեղա կարճատև անձրև, կլինի ամպրոպ: Հուլիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին կդիտվի քամու ուժգնացում 15-18մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Արցախում հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Lragir.am,
30-06-2022 14:45