Աղավնոյի համար պայքարը շարունակելու ենք, իսկ Բերձորը ամեն դեպքում պետք է շրջանցենք. Արայիկ Հարությունյան

30-06-2022 15:37

Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային երթուղում Ստեփանակերտն իր համաձայնությունը տվել է: Այս մասին Արցախի ԱԺ-ում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, որ տարբերակները մի քանիսն են եղել, ընտրվել է այս մեկը: Այս մասին հայտնում է news.am-ը: Անդրադառնալով նրան, որ այդ երթուղու գործարկման դեպքում Ադրբեջանին են անցնում Բերձորն ու Աղավնոն, որտեղ հարյուրավոր հայեր են ապրում, Արայիկ Հարությունյանն ասաց. «Հիմա բանակցություններ են տարվում, կտեսնենք, թե ինչ հնարավորություններ կան: Ինչքան գիտեմ, մեր սոցիալական ծրագրերի շրջանակներում Բերձոր քաղաքի եւ Սուսի բնակիչները ստացել են իրենց փոխհատուցումները: Անկախ  ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք և Բերձոր բնակավայրում հետագա մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, իսկ Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը»:

Lragir.am,
30-06-2022 15:37