Նորավանքի սբ Աստվածածին եկեղեցու՝ երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ

30-06-2022 16:11

ԿԳՄՍՆ Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի հայտարարությունը Հաշվի առնելով վերջին օրերին Նորավանքում տեղի ունեցած դեպքը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարությամբ, համաձայնեցնելով Առաքելական եկեղեցու Վայոց Ձորի թեմի հետ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով, Նորավանքի սբ Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցու՝ դեպի երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ: Եվս մեկ անգամ հիշեցնում, հորդորում և պահանջում ենք՝ չբարձրանալ հուշարձանների պատերին, հետևել ցուցանակների ցուցումներին, դրանով իսկ չվտանգել սեփական կյանքը, առողջությունը:

Lragir.am,
30-06-2022 16:11