Խաբեությամբ գումար են հափշտակում. ոստիկանությունը զգուշացնում է

30-06-2022 17:22

Ոստիկանության հաղորդագրությունը Վերջերս արձանագրվում են նոր մեխանիզմով խաբեությամբ գումար հափշտակելու դեպքեր: Նման եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ ոստիկանությունում ստացվել են բազմաթիվ հաղորդումներ: Հանցավոր սխեման հետևյալն է: Անձը մուտք է գործում,այսպես ասած՝ 18+ կայք, որոշ ժամանակ անց էկրանին հայտնվում է իբր ոստիկանության կողմից ուղարկված հաղորդագրություն: Հաղորդագրության մեջ հղում է արվում օրենսգրքի ինչ-որ հոդվածի, ըստ որի՝ անձըտուգանվել է 10 հազար դրամի չափով: Ներկայացվում է նաև հաշվեհամար, և անձը փոխացում է այդ գումարը: Ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ՝ նման դեպքերը բացահայտելու ուղղությամբ, բայց պետք է լինել տեղեկացված՝ նմանատիպ հանցագործության զոհ չդառնալու համար: Ոստիկանությունը տեղեկացնում է. մի՛ հավատացեք անհայտ ծագում ունեցող և ոստիկանության անունից հաղորդագրություններին, գումար մի՛ փոխանցեք նրանց տրամադրած հաշվեհամարներին: Իսկ եթե արդեն տուժել եք՝ դիմեք ոստիկանություն:

Lragir.am,
30-06-2022 17:22