Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում

30-06-2022 17:48

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը Մալթայում ընթացող Եվրոպայի փոքր երկրների առաջնության մեկնարկային տուրում մրցել է Ջիբրալթարի հավաքականի հետ և բոլոր քառորդներում ունենալով առավելություն՝ հաղթել է 100:63 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 30 միավոր, 2 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում: Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտն է նշել Ֆրանսիայի չեմպիոն «ԱՍՎԵԼ Լիոնի» խաղացող, ամերիկացի Քրիս Ջոնսը: Հայաստանի հավաքականն ընդգրկված է B ենթախմբում՝ Ջիբրալթարի և Սան Մարինոյի հետ: Հունիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին, հայ բասկետբոլիստները կմրցեն Սան Մարինոյի ընտրանու հետ: ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Lragir.am,
30-06-2022 17:48