Ուկրաինան խզում է հարաբերությունները Սիրիայի հետ

30-06-2022 18:18

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է Սիրիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման համար: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները: «Մեր դիրքորոշումը հստակէ. մենք հնարավորինս կոշտ ենք արձագանքում Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու և ազգային շահերը բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ դիվանագիտական ​​ճակատում խարխլելու ցանկացած փորձին», – ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:

Lragir.am,
30-06-2022 18:18