ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի զորքերի տարբերությունը

27-07-2022 00:27

Արցախում 2020 թվականի 44-օրյա պատերազմը և Ուկրաինայում այս տարի Ռուսաստանի սանձազերծած պատերազմը ի ցույց դրեցին ժամանակակից պատերազմներում զորքերի և դրանց կառավարման մեխանիզմների արդիականացման դերը: Հետսովետական երկրներից շատերում զինված ուժերն ուղղակի ժառանգորդն են հին խորհրդային բանակի: Բանակի կառավարման, զորքերի մարտավարության խորհրդային մոդելը, հասկանալի պատճառով, չի զարգացել առնվազն վերջին 30 տարիների ընթացքում, այնինչ ժամանակակից աշխարհը, ի դեմս, մասնավորապես, ՆԱՏՕ-ի ու դրա դաշնակիցների, էապես բարեփոխել ու արդիականացրել է թե՛ զորքերի կառավարումը, թե՛ ռազմական գործողությունների վարման մարտավարությունը: «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Lragir.am,
27-07-2022 00:27