Պուտինը Եվրոպային կոչ է արել շնորհակալություն հայտնել Էրդողանին

05-08-2022 17:28

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը Սոչիում բանակցություններ են վարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հանդիպման սկզբում ՌԴ ղեկավարը «Թուրքական հոսքը» անվանել է Եվրոպային Ռուսաստանից գազ մատակարարելու կարեւորագույն զարկերակներից մեկը, ինչի համար տարածաշրջանի գործընկերները պետք է երախտապարտ լինեն Անկարային: «Թուրքական հոսք»-ը, ի տարբերություն մեր ածխաջրածինների մատակարարման բոլոր այլ ուղղությունների, աշխատում է նորմալ, ռիթմիկ, առանց խափանումների»,- ասել է Պուտինը: Բացի այդ, Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների հարցը լուծելու համար: Նա նաեւ հույս է հայտնել, որ կստորագրվի առեւտրատնտեսական կապերի զարգացման հուշագիրը: Բացի այդ, ՌԴ ղեկավարն առաջարկել է քննարկել իրավիճակը Սիրիայում: Էրդողանն իր հերթին կոչ է արել չձգձգել Ակկույու ատոմակայանի շինարարութունը:

Lragir.am,
05-08-2022 17:28