related topics
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մեկնարկից առաջ հայտարարել է, որ երկու երկրների ղեկավարները պետք է նոր էջ բացեն համագործակցության հարցերում: Ես հավատում եմ, որ մեր բանակցությունները նոր էջ կբացեն երկու երկրների հարաբերություններում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը, գրում է ՌԻԱ Նովոստին: Նա պարզաբանել է, որ նկատի ունի էներգետիկ համագործակցության, Սև ծովով հացահատիկի արտահանման, զբոսաշրջության և տարածաշրջանային խնդիրները: