Ադրբեջանը հաղորդում է երկու զինծառայողի մահվան մասին

05-08-2022 18:25

Ադրբեջնական լրատվամիջոցները հաղորդում են Ադրբեջանի ԶՈՒ երկու ժամկետային զինծառայողի մահվան մասին: Ըստ APA գործակալության՝ Ալիև Թայիր Չինգիզ Օղլուն ծանր վիրավորում է ստացել գլխին ընկած ժայռաբեկորից: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող Քաշաթաղի շրջանում, տեղեկացնում է Փաստինֆոն: Ավելի վաղ նույն աղբյուրը հաղորդել էր, թե մարտական առաջադրանք կատարելիս ժայռից բեկոր է պոկվել և ընկել Ալիև Թայիր Օղլուի և ևս մեկ ժամկետայինի՝ Սամիր Սամեդ Խուդիևի վրա, որի հետևանքով Խուդիևը մահացել է, Ալիևն էլ ծանր վնասվածքներ ստացել:

Lragir.am,
05-08-2022 18:25