related topics
Հնդկաստանի Չենայ քաղաքում շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ի թիմի հետ՝ 2:2: ԱՄՆ-ի հավաքականի կազմում Հայաստանի թիմի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը չմասնակցեց Հայաստանի հետ խաղին: Հայաստանի հավաքականը 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Հնդկաստանի առաջին եւ երկրորդ թիմերը, Ղազախստանի, Գերմանիայի հավաքականները բաժանում են 2-7-րդ տեղերը՝ 12-ական միավոր: