related topics
Հայաստանի շախմատի կանանց ընտրանին առավելության հասավ Իսրայելի թիմի նկատմամբ Օլիմպիադայի հերթական տուրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հնդկական Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի կանանց ընտրանին առավելության հասավ Իսրայելի նկատմամբ 2,5-1,5 հաշվով: Հաղթանակ տոնեց միայն Սուսաննա Գաբոյանը, իսկ միավորը կիսեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը: Նախորդ 6 տուրերում ազգային թիմը 5 հաղթանակ էր տոնել (Բոտսվանա, Նորվեգիա, Իռլանդիա, Ինդոնեզիա, Անգլիա) և զիջել էր Էստոնիային: Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը: