ՔՏՀԱ տեսչական մարմինը Սյունիքում հայտնաբերել է գերբեռնված 6 բեռնատար

05-08-2022 20:43

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները օգոստոսի 4-ին և 5-ին՝ 24-ժամյա ռեժիմով, ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռման գործընթաց են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղակայված ՏՄ կշռման անշարժ հենակետում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից, երկու օրվա վերահսկողության արդյունքում կշռվել են ընդհանուր թվով 198 տրանսպորտային միջոց: Օգոստոսի 4-ին կշռվել է ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրում իրականացնող 109 տրանսպորտային միջոց: Արդյունքում 6 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Օգոստոսի 5-ին մշտադիտարկվել է ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրում իրականացնող 89 տրանսպորտային միջոց: Արդյունքում՝ գերբեռնված տրանսպորտային միջոցներ չեն հայտնաբերվել:

Lragir.am,
05-08-2022 20:43