related topics
ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը դատապարտող հայտարարություն է տարածել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետ կապված: «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մահաբեր հարձակումները ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլեւ ագրեսիայի նրա վերջին մոդելի անընդունելի շարունակությունն են : Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից եւ դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մենենդեսը: