Ինչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը

05-08-2022 21:59

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հանդիպել են Սոչիում և զրուցել չորս ժամ: Ըստ ռուսական աղբյուրների՝ նրանք պայմանավորվել են հետեւյալ հարցերի շուրջ․ Ռուսաստանն ու Թուրքիան անցնում են ռուսական գազի մատակարարումների մասնակի վճարմանը ռուբլով, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Այժմ Ռուսաստանը տարեկան շուրջ 26 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարում Թուրքիային: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդգծել են Ստամբուլի «հացահատիկի գործարքի» ամբողջական իրականացման անհրաժեշտությունը, ներառյալ ռուսական հացահատիկի և պարարտանյութերի անարգել արտահանումը: Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են մեծացնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները՝ բավարարելու երկու կողմերի ակնկալիքները էներգետիկ հարցերում: Սա ներառում է Ակկույու ԱԷԿ-ի կառուցումը և այս նախագծի մեկնարկը մինչև 2023 թվականը: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Թուրքիայում: Առայժմ հայտնվում են միայն բանակցությունների տնտեսական արդյհունքների մասին:

Lragir.am,
05-08-2022 21:59