Արցախում ռուս զինվորականները հայերին ստիպում են լքե՞լ դիրքերը․ «հրաման ունենք»

08-08-2022 11:18

Արցախից ստացվող ոչ պաշտոնական տեղեկության համաձայն, ռուս զինվորականները մի քանի ուղղություններով հայ դիրքապահներին հորդորում են լքել դիրքերը: Նրանք ասում են, որ հրաման ունեն, եւ հայերը պետք է լքեն այդ բնագծերը: Ըստ տեղեկության, այդ ուղղություններով Բաքվի զինվորականներն առաջ են տալիս իրենց բնագծերը: Նշենք, որ վերջին օրերին Բաքվի ՊՆ-ն պարբերաբար հայտարարում է Արցախում հայկական կողմից հրադադարի իբր խախտումների մասին: Լրագիրն անդրադարձել է այն հարցին, որ ներկայում տեղի է ունենում Արցախի շփման գծի «ապառազմականացման» եւ զինաթափման, Լաչինի միջանցքի եւ Արցախի այլ ճանապարհների ռեժիմի փոփոխության գործընթացը: Հիշեցնենք, որ այս գործընթացն արագացավ Լաչինում եւ Արցախի այլ շրջաններում իրավիճակի սրումից եւ Շոյգու-Հասանով հեռախոսազրույցից հետո, երբ Ալիեւը հայտարարեց, թե գործում են ռուսական կողմի հետ պայմանավորվածության համաձայն:

Lragir.am,
08-08-2022 11:18