Երևանի տրոլեյբուսի պարկը կհամալրվի 30 տրոլեյբուսներով. 15-ի ձեռքբերման մրցույթը կայացել է

08-08-2022 11:53

Երևանի տրոլեյբուսի պարկը կհամալրվի 30 տրոլեյբուսներով: Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը ասաց, որ 15 տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթը արդեն իսկ կայացել է, հաղթողը կա: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարեց ևս 15 տրոլեյբուսի ձեռքբերման հայտ ներկայացնել: «51 տրոլեյբուսից 30-ը փոխենք, կարծում եմ, լավ կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավելեց քաղաքապետը:

Lragir.am,
08-08-2022 11:53