Օգոստոսի 12-ին կմեկնարկի «Սիմֆոնիկ Երևան» փառատոնը

08-08-2022 13:16

Օգոստոսի 12-ին` 19:30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը: Ելույթ կունենան ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը և դաշնակահար Անահիտ Դիլբարյանը:  Համերգի ծրագրում՝ Ալեքսանդր Թանսման՝ Սոնատին ֆագոտի և դաշնամուրի համար, Պաուլ Հինդեմիթ՝ Սոնատ ֆագոտի և դաշնամուրի համար, Կլոդ Դեբյուսի՝ Դաշնամուրի պրելյուդներ առաջին գրքից, Հենրի Դյուտիյո՝ Սարաբանդա և կորտեժ ֆագոտի և դաշնամուրի համար, Անտոնիո Տոռիանի՝ Դիվերտիսմենտ Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի թեմաներով ֆագոտի և դաշնամուրի համար: Փառատոնի շրջանակում տեղի կունենա 14 համերգ՝ ներկայացնելով հարուստ երկացանկ: Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը:  Փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով): Փառատոնի անցկացմանն աջակցում են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Lragir.am,
08-08-2022 13:16