Oդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

08-08-2022 14:03

Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևանի առանձին հատվածներում օգոստոսի 8-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Oգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Շրջանների զգալի մասում օգոստոսի 8-ին, օգոստոսի 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում կտեղա կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-13-ը կդիտվի առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ: Արցախում օգոստոսի 8-ին և օգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Lragir.am,
08-08-2022 14:03