Մհեր Սեդրակյանին պատկանող գույքերի վրա կալանք է դրվել

08-08-2022 16:05

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը օգոստոսի 11-ին հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ազդարար» կայքէջը, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Սեդրակյանի պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու նպատակով ներկայացված միջնորդությունների հիման վրա, դատարանի որոշմամբ Սեդրակյանի գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք:

Lragir.am,
08-08-2022 16:05