Չինաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրումից

08-08-2022 16:25

Չինաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրումից:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին օգոստոսի 8-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը: Հուսով ենք, որ երկու կողմերն էլ կհետեւեն հրադադարի մասին պայմանավորվածություններին, ինչպես նաև կխուսափեն իրավիճակի հետագա էսկալացիայից», -ասել է Վենբինը: Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Չինաստանի համար բարեկամ պետություններ են: Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Երևանը և Բաքուն քաղաքական երկխոսության շրջանակներում տարաձայնությունները լուծելու հնարավորություններ կգտնեն:

Lragir.am,
08-08-2022 16:25