«Վեոլիա ջուր» ընկերությունն ուզում է արդեն իսկ 20 դրամով թանկացած ջուրը թանկացնել ևս 9 դրամով

08-08-2022 16:20

«Վեոլիա ջուր» ընկերությունը մտադիր է ջրի սակագնի վերանայման հայտով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Արմենիան:  Նախապատրաստվող հայտի մասին հայտարարությունն ընկերությունն արդեն հրապարակել է տպագիր մամուլում: Հայտարարության համաձայն` ընկերությունն առաջիկա օրերին հանդես կգա պաշտոնական առաջարկով` ջրի մատակարարման ու ջրահեռացման սակագինը գործող 200 դրամի փոխարեն սահմանել 209 դրամ յուրաքանչյուր 1 խմ–ի համար:  Հայտը հիմնավորվել է այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 8.3% սղաճով: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ջրի սակագինն արդեն թանկացել է 20.47 դրամով: Սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը չի փոխվել՝ մնալով 180 դրամ, մյուս բաժանորդների համար այն դարձել է 200,47 դրամ:

Lragir.am,
08-08-2022 16:20