6 մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայից

08-08-2022 17:39

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ՀՀ թիմի մասնակիցները նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե  մեդալներ: Օգոստոսի 1-7-ը հիբրիդային (առկա և առցանց) տարբերակով տեղի է ունեցել 29-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի ավելի քան 100 համալսարանի թիմեր (667 ուսանողներ, որից 168-ը՝ առկա, 499-ը՝ առցանց):   Երևանի պետական համալսարանից Վահան Մարտիրոսյանը, Վահե Կարագուլյանը և Տիգրան Չթչյանն արժանացել են ոսկե մեդալների,  Գագիկ Մելքումյանը՝ արծաթե մեդալի, իսկ Վաչագան Դիլանյանը՝ բրոնզե մեդալի:   Հայ-ռուսական համալսարանից Արման Ֆահրադյանն արժանացել է արծաթե մեդալի: Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանը, մարզել են Կարեն Քեռյանը,  Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գևորգյանը, Արման Բայրամյանը և Տիգրան Հակոբյանը: ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Lragir.am,
08-08-2022 17:39