ՔՏՀԱ տեսչական մարմինը հանգստյան օրերին Սյունիքի մարզում կշռել է 218 ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոց, արձանագրել խախտման 18 դեպք

08-08-2022 18:03

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները հանգստյան օրերին՝ շուրջօրյա գրաֆիկով, ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռման գործընթաց են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղակայված ՏՄ կշռման անշարժ հենակետում: Հանգստյան օրերին՝ օգոստոսի 𝟔-ին և 𝟕-ին իրականացված վերահսկողության արդյունքում կշռվել են ընդհանուր թվով 𝟐𝟏𝟖 տրանսպորտային միջոց: Արդյունքում 𝟏𝟖 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:   ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների  նկատմամբ վերահսկողությունը կրելու է շուրջօրյա բնույթ:   Ուստի ՏՄ-ն ՀՀ տարածքում ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ու անհատ վարորդներին ևս մեկ անգամ հորդորում է  փոխադրումների գործընթացն իրականացնել բացառապես ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:

Lragir.am,
08-08-2022 18:03