Պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում

11-08-2022 16:36

Օգոստոսի 10-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում: Մեկնարկից առաջ անձնակազմը հրահանգավորվել է: Ուժեղացված ծառայության նպատակները անձնակազմին ներկայացրել են պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանն ու Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը: Պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 375 խախտում, այդ թվում՝ ոչ սթափ՝ 30, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 18 անձի: 21 տրանսպորտային միջոց շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 8-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 4 մեքենա կայանված է եղել մայթին: Պարեկները ուշադրություն են դարձրել նաև չթույլատրվող հատվածներով փողոցը հատելու դեպքերին: 8 անձ տուգանվել է այդ խախտման համար: Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով պարեկները ձերբակալել ու բաժիններ են տարել յոթ անձի: Նմանօրինակ միջոցառումները պարբերական են:

Lragir.am,
11-08-2022 16:36