Խնդրահարույց շուրջ 60 հասցեից կանգնակները դուրս են բերվել

12-08-2022 14:37

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության պարեկային ծառայության հետ շարունակում է ստուգայցերը փողոցներում տեղադրված կանգնակները հեռացնելու նպատակով: Դրանք ոչ միայն արգելված են օրենքով, այլև խոչընդոտում են երթևեկությունը: Վերջի երկու շրջայցի ընթացքում խնդրահարույց շուրջ 60 հասցեից կանգնակները դուրս են բերվել: Հայտնաբերված դեպքերի առնչությամբ կազմվում են արձանագրություններ, տնտեսվարողները՝ տուգանվում:

Lragir.am,
12-08-2022 14:37